ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էրդողանը «ֆաշիստ» է անվանել Հոլանդիայի իշխանություններին

Էրդողանը «ֆաշիստ» է անվանել Հոլանդիայի իշխանություններին
12.03.2017 | 17:56

Թուրքիայի նախագահը սուր քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ում իր դաշնակից Հոլանդիայի իշխանություններին, օգտագործելով «ֆաշիստ» որակումը: Հոլանդիայում վայրէջքի թույլտվություն չի տրվել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին:

«Հեյ, Հոլանդիա, տեսնենք, թե այսուհետ ինչպես են ձեր ինքնաթիռները ժամանելու Թուրքիա: Ես խոսում եմ դիվանագետների, ոչ թե շարքային քաղաքացիների մասին»՝ Ստամբուլում սպառնացել է Էրդողանը: Ավելի վաղ նախագահ Էրդողանը «ֆաշիզմի» մեջ էր մեղադրել Գերմանիայի իշխանություններին, որոնք եվրոպական մի շարք այլ երկրների օրինակով, թույլ չեն տալիս իրենց երկրներում քարոզարշավ անցկացնել Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների օգտին: Փորձագետները վստահ են, որ ապրիլի կեսերին կայանալիք այդ հանրաքվեի նպատակն է երկարաձգել ու ամրապնդել Ռեջեփ Էրդողանի իշխանավարումը:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ

­թ­յուն